Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին. ԱԽ քարտուղար

Armenpress 17:14, 3 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը սպասում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված Ադրբեջանի արձագանքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին: Մենք այս առումով արդեն բաց հայտարարել ենք: Այս պահին որևէ աշխատանք չի ընթանում` սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասել է Գրիգորյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղար հույս է հայտնել, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի, և հնարավորություն կստեղծվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը ևս հնարավորինս արագ լուծվի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am