Զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը. Դավիթ Բաբայան

Armenpress 18:09, 2 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 2-ին Դավիթ Բաբայանն  այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը շնորհավորել է զինծառայողներին  պետական կարևորագույն տոնի կապակցությամբ, քննարկել արտաքին քաղաքականությանն ու պետականաշինությանը վերաբերող մի շարք հարցեր:

«Նան ընդգծել է, որ զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը»,- նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտին Դավիթ Բաբայանը զինծառայողներին մաղթել է բարի և անփորձանք ծառայություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am