Հաճույքով եմ դպրոց հաճախել, «Մաթեմատիկա» առարկան եմ շատ սիրել. Վահրամ Դումանյանն իր դպրոցական տարիների մասին

Armenpress 15:32, 1 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դպրոցում լավ է սովորել, հաճույքով է դպրոց հաճախել:

«Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ առարկաներ է սիրել, Դումանյանը միանշանակ «Մաթեմատիկա» առարկան նշեց: «Մաթեմատիկան եմ շատ սիրել, քիմիան՝ նույնպես, քանի որ և՛ մաթեմատիկական մտածողություն է հարկավոր ունենալ, և՛ մայրս «Քիմիա»-ի ուսուցչուհի էր: Կարող եմ ասել, որ հումանիտար առարկաներն այնքան էլ չէի սիրում, հատկապես շարադրություն գրել: Երբ ուսուցչուհին որևէ թեմայով շարադրություն գրել էր հանձնարարում, ինձ համար մեծ սթրես էր: Մշտապես բարձր գնահատականներ եմ ստացել, բայց օգնել են, որպեսզի գրեմ դրանք»,- անկեղծացավ ԿԳՄՍ նախարարը:

Դումանյանն ընդգծեց, որ դժվարությամբ է հիշում իր առաջին դասարանը, սակայն նշում է՝ հասկացել է, որ դա մի նոր կյանքի սկիզբ է եղել իր համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am