Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները

Armenpress 12:28, 1 Սեպտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները: 
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել պորտուգալացի Արթուր Դիաշը։
Նրան կօգնեն նրա հայրենակիցներ Ռուի Տավարեշը և Պաոլո Սուարեշը։ Չորրորդ պաշտոնյան է Ժոաո Պինեյրոն։ 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am