Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Էստոնիայի նորընտիր նախագահ Ալար Կարիսին

Armenpress 21:10, 31 Օգոստոս, 2021
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ալար Կարիսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է.

«Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը՝ որպես պետության նախագահ, ավելի կամրապնդի Հայաստանի և Էստոնիայի միջև գործընկերական հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:

Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և ձևավորված կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումը և լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-էստոնական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am