«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սեպտեմբերմեկյան ժպիտի ու բարության լույսը...

Armenpress 09:20, 1 Սեպտեմբեր, 2021

 ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գիտելիքը լույս է, որն ուղեկցում է յուրաքանչյուրիս այն պահից սկսած, երբ առնչվում ենք նրա հետ։ Այսօր ավանդաբար նշվում է գիտելիքի եւ դպրության օրը, որը հիշարժան է հատկապես առաջին դասարանցիների համար։ Նրանք իրենց առաջին քայլն են անում դեպի գիտելիքի եւ «մեծ կյանքի ճանապարհին»։ Թեեւ օրն աշխատանքային է, սակայն տոնական տրամադրությունը բոլորովին այլ զգացողություններ է պարգեւում ոչ միայն երեխաներին, այլեւ ծնողներին։ Այս օրը ամառային արձակուրդներից հետո նոր կյանքով եւ մանկական ձայներով է լցվում դպրոցը, անգամ քաղաքն է այլ ձայներով հարստանում․ ակտիվ եռուզեռ, մանկան ծիծաղ, մեծահասակների զրույց, եւ այդ ամենն այնքա՛ն ներդաշնակ ու սպասված է լինում...»։

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am