Սեպտեմբերի 9-ին տեղի կունենան ՀԱՕԿ նախագահի ընտրությունները

Armenpress 20:01, 31 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 15-ին, Երևանի Օլիմպավանի նիստերի դահլիճում   տեղի կունենա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Օրակարգում ընդգրկված է 4 հարց՝

 

2016 – 2020թթ. ընկած  ժամանակահատվածում  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքների մասին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը                                                 Ընտրություններ                                               Ընթացիկ հարցեր:

ՀԱՕԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Գագիկ Ծառուկյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am