Վրաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 13-ը

Armenpress 16:25, 31 Օգոստոս, 2021
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը Վրաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը երկարացրել Է մինչեւ սեպտեմբերի 13-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Խորհրդի նախնական որոշմամբ, հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը, որը մտցվել Էր երկրի համաճարակաբանական իրադրության բարդանալուց հետո պետք Է գործեր մինչեւ սեպտեմբերի 4-ը:«Հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը երկարացվելու Է մինչեւ սեպտեմբերի 13-ը: Սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը դպրոցներում ուսումնական գործընթացը կվերսկսվի հեռավար ռեժիմով:Նմանօրինակ կարգավորումը կտարածվի բարձրագույն ուսումնական եւ մասնագիտական ուսումնարանների վրա: Մինչեւ հոկտեմբերի 4-ը կսահմանափակվի դաստիարակչական հաստատությունների աշխատանքը»,-հայտարարել Է Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն, հաղորդել Է Sputnik-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am