ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է ՌԴ

Armenpress 18:31, 30 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-4-ն անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։

Այցը տեղի է ունենում ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, Հեռավորարևելյան դաշնային շրջանում  ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի հրավերով

«Արթուր Դավթյանը կմասնակցի  համաժողովի շրջանակում կայանալիք «Ազգային օրենսդրությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանը, և հանդես կգա ելույթով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից

Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am