Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը կհրավիրվեն ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով

Armenpress 13:31, 30 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կհրավիրվեն Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Նրանց հրավիրելու ենք ոլորտի առաջնահերթություններն ու հետագա համագործակցության հարցեր քննարկելու համար, որպեսզի հասկանանք, թե ինչ համագործակցության կետեր ունենք»,- ասաց Թովմասյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am