Քաբուլում Թուրքմենստանի դեսպանատան մոտ պայթուցիկ սարքով պակիստանցիներ են ձերբակալվել

Armenpress 13:55, 28 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Թուրքմենիայի դեսպանատան մոտակայքում ձերբակալվել են Պակիստանի քաղաքացիներ, ում մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Hindustan Times-ը:

«Հավաստի տեղեկություններով՝ Քաբուլի օդանավակայանում օգոստոսի 26-ի ահաբեկչությունից հետո թալիբները Թուրքմենստանի դեսպանության մոտակայքում ձերբակալել են ինքնաշեն պայթուցիկ սարքով Պակիստանի երկու քաղաքացու»,- հայտնել է լրատվամիջոցը:

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am