Գորիս-Կապան ճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել

Armenpress 21:42, 27 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս-Կապան ճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Արման Մարալչյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե իբրև Գորիս-Կապան ճանապարհին տեղակայվել է ռուս֊ադրբեջանական անցակետ։

«Որևէ անցակետ տեղակայված չէ։ Ճանապարհը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», ֊ հայտնեց գնդապետ Արման Մարալչյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am