Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան

Armenpress 12:58, 24 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան: Փաշինյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:

ՀՀ վարչապետը ընդգծեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլիի շահագրգիռ գործունեությունը հայ-վրացական տնտեսական համագորխակցությունը ակտիվացնելու գործում:

«Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդումը հունիսի 12-ին մեր գերիների վերադարձը կազմակերպելու գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am