Փաշինյանն ընդգծում է Մակրոնի դերակատարումը տարածաշրջանում կայունության հաստատման հարցում

Armenpress 12:52, 24 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառիկ դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպես»-ը Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ ամբիոնից՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:   

«Մենք հիմա տնտեսական կապերը ամրացնելու ուղղությամբ ենք աշխատում: Միևնույն ժամանակ, նախագահ Մակրոնը՝ որպես ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահող երկրի ղեկավար, լրջագույն ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում կայունության հաստատման համար, և մենք նաև այս հարցում նրա հետ գտնվում ենք սերտ գործակցության մեջ»,- ընդգծեց Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am