ՌԴ-ն պատրաստվում է Թուրքիայի հետ S-400-ի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագիր կնքել

Armenpress 19:24, 23 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է Թուրքիայի հետ կնքել S-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակ Թուրքիային մատակարարելու պայմանագիր։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այս մասին հայտարարել է ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը և նշել, որ Թուրքիայի հետ այս հարցով բանակցությունները արդեն եզրափակիչ փուլ են հասել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am