ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «ԱՐՄԻԱ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

Armenpress 18:03, 23 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 23-ից 28-ը գտնվելու է Մոսկվայում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝՝ ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մասնակցելու են Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվելիք «ԱՐՄԻԱ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:

Համաժողովից բացի, պատվիրակությունը կմասնակցի նաև ցուցահանդեսին, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Ռոսօբորոնէքսպորտ», «Իրկուտ», «ԿամԱԶ», «Ուրալվագոնզավոդ», «ԿՏՌՎ» և այլ կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներին ու պայմանագրերի կնքմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am