Թուրքիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի

Armenpress 14:15, 20 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում սևծովյան առափնյա նահանգներում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ՙԱնադոլու՚ լրատվական գործակալությունը:

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD)  փոխանցմամբ՝ Կաստամոնու նահանգից զոհվել է 69 մարդ, Սինոպի նահանգից՝ 9 մարդ, իսկ Բարթինի նահանգից՝ մեկ մարդ:

Օգոստոսի 11 -ին Թուրքիայի հյուսիսում տեղացած հորդառատ անձրեւները առաջացրել են սելավներ, սողանքներ և ջրհեղեղներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am