Թուրքիայի արտգործնախարարը մասնակցելու է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների տեսակոնֆերանսին  

Armenpress 13:28, 20 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների տեսակոնֆերանսին: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը: 

Արտգործնախարարները տեսակոնֆերանսի ժամանակ քննարկելու են Աֆղանստանում տեղի ունեցող վերջին զարգացումները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am