Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ

Armenpress 12:57, 19 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում է, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։

Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ»,- գրել է Գևորգյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am