Շիրակի մարզում կտեղադրվեն նոր հակակարկտային կայաններ  

Armenpress 10:44, 18 Օգոստոս, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Աշոցք համայնքի  հինգ բնակավայրում կտեղադրվեն 10 հակակարկտային կայաններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից՝ կայանների արժեքը 12 մլն դրամի շրջանակներում է և կվճարվի 55 տոկոսը պետական, 45 տոկոսը՝ համայնքային բյուջեից: Կայաններն արդեն իսկ ձեռք են բերվել, տեղադրման աշխատանքներն իրականացնում է «Բարվա» ՍՊԸ-ն։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այս սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում հինգ բնակավայրերի 1 000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից։

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am