Հայտնի է Գյումրիի ավագանու ընտրությունների օրը

Armenpress 09:49, 18 Օգոստոս, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 17-ին ստորագրել է որոշում՝ հոկտեմբերի 17-ին՝  Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու  հերթական ընտրություն նշանակելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գյումրի համայնքի ավագանու  հերթական ընտրությունը անցկացվելու է  համամասնական ընտրակարգով։ Գյումրիում ավագանու ընտրությունները արդեն 2-րդ անգամ են անցկացվելու այս ընտրակարգով։

Կուսակցություններն ավագանու թեկնածուների ցուցակները ընտրատարածքային հանձնաժողով կներկայացնեն սեպտեմբերին:

Արմենուհի Մխոյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am