Վրաստանում պաշտպանության ուժերը կներգրավվեն պատվաստումների արդյունավետ անցկացման համար

Armenpress 18:55, 17 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության ուժերը կներգրավվեն կորոնավիրուսի դեմ պայքարի պատվաստումների արդյունավետ անցկացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան կարգադրություն է հրապարակել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Վրաստանի Սահմանադրության 72-րդ հոդվածի 2-րդ կետի և «Արտակարգ դրության մասին» Վրաստանի օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով պատվաստումներն արդյունավետ անցկացնելու համար պետք է գործի դնել Վրաստանի պաշտպանության ուժերը»,- ասված է վարչապետի որոշման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am