Թալիբները կանանց կոչ են արել մասնակցել Աֆղանստանի կառավարմանը

Armenpress 13:12, 17 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալիբները կանանց հրավիրել են մասնակցելու ապագա կառավարությանը եւ չեն ցանկանում, որ նրանք «զոհեր» լինեն: Այդ մասին հաղորդել Է Al Hadath‎ հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներից մեկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քաբուլը գավելուց հետո, ինչպես հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը, թալիբները ներկով կանանց պատկերներ են նկարել խանութների եւ գեղեցկության սրահների ցուցափեղկերին: Երիտասարդ շատ աֆղանուհիներ երկյուղ են կրում, թե իրենք կարող են զրկվել կրթություն ստանալու եւ աշխատելու, ինչպես նաեւ սովորական կյանք վարելու հնարավորությունից: Ըստ որում շարժումն ավելի վաղ նշել Է, որ կհարգի կանանց իրավունքները, նրանց թույլ կտա սովորել եւ աշխատել:

«Թալիբանի» զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել Է երկիրը: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Քաբուլի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am