Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն տվյալ պահին չկա. ԱԳՆ

Armenpress 15:23, 16 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունանյանն ընդգծել է, որ ԱԳՆ-ն տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ 

«Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։ Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։ Նախարարությունից խնդրում են, որ անհրաժեշտության դեպքում ԱԳՆ-ի հետ կապ հաստատեն թեժ գծի բջջային հեռախոսահամարով` +37455620111 (նաև Whatsapp, Viber), կամ hotline@mfa.am էլ.փոստի միջոցով»,- նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանի մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am