Մեկնարկել է Հայաստանի և Ուրուգվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

Armenpress 12:34, 16 Օգոստոս, 2021
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ուրուգվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ժամանել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից, մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և Ուուրգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոնի հանդիպումը՝ ընդլայնված կազմով:
Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am