Օգոստոսի 15-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ի դեմ կատարվել է 220 հազար 236 պատվաստում

Armenpress 10:15, 16 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ կատարվել է 220236 պատվաստում, որից, առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահությունից նախարարությունից՝ հիշեցնելով, որ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության՝ կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am