Թուրքիայում հրշեջ ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Armenpress 17:01, 14 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անտառտնտեսության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ երկրի արևելյան հատվածում  հրշեջ ինքնաթիռ է վթարի ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է  ՏԱՍՍ գործակալությունը,  Be-200 ինքնաթիռը  վթարի է ենթարկվել Մարաշ (Քահրամանմարաշ) քաղաքում:

Նշվում է, որ ինքնաթիռի անձնակազմի 7 անդամների ճակատագիրը դեռ հայտնի չէ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am