Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 44-ի
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հյուսիսում գտնվող Կաստամոնու և Սինոպ քաղաքներում հորդառատ անձրևների պատճառով մահացածների թիվը հասել է 44-ի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի հյուսիսային հատվածում գտնվող այդ քաղաքները հայտարարել է տարերային աղետի գոտի: Ջրհեղեղների պատճառով տուժել է 284 մարդ: Շուրջ 300 բնակելի տարածք մնացել է առանց հոսանքի:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտնել էին երկրի հյուսիսում տարերային աղետների հետևանքով 40 մարդու մահվան մասին:
Օգոստոսի 11 - ին հորդառատ անձրեւները հեղեղումների եւ գյուղերի պատճառ են դարձել երկրի հյուսիսային մի շարք նահանգներում, Բարտինում, Սինոփում, Կաստամոնում: Քաղաքների փողոցներում ցեխային հոսանքներ են գոյացել։ Վնաս է հասցվել շենքերին, ավտոմեքենաներին, ենթակառուցվածքին։