Թալիբները գրավել են Աֆղանստանի Զաբուլի հարավային նահանգի մայրաքաղաքը. AP

Armenpress 16:04, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման զինյալները գրավել են Քալաթ քաղաքը՝ Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի վարչական կենտրոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին այդ մասին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների մի ներկայացուցչի:

Նրա տվյալներով՝ քաղաքի պաշտոնյաները գտնվում են մերձակա ռազմական ճամբարում եւ պատրաստվում են տարահանման:

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում տեղի Է ունեցել անվտանգության բնագավառում իրադրության կտրուկ վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժումը սաստկացրել են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Մի շարք բաց աղբյուրների տվյալների համաձայհամաձայն՝ ինչպես նաեւ իրենց իսկ թալիբների պնդումների համաձայն՝ արմատականները վերահսկում են երկրի տարածքի 60-ից մինչեւ 85 տոկոսը, ներառյալ շրջանները հինգ պետությունների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am