«Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում  փորձարկվել են արդիականացված «ՕՍԱ- ԱԿ» համալիրները

Armenpress 18:49, 11 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում օգոստոսի 11-ին տեղի են ունեցել արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են համալիրների արդիականացված բլոկների և հանգույցների աշխատունակությունն ու մարտունակությունը: Բոլոր օդային թիրախները ուղեկցվել են և անվրեպ խոցվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am