Իրանում հայտարարել են ռուսալեզու հեռուստաալիքի ստեղծման պլանների մասին

Armenpress 17:04, 10 Օգոստոս, 2021
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում քննարկում Է ռուսալեզու հեռուստաալիք ստեղծելու հարցը: Այդ մասին հայտարարել Է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Մենք զրույց ենք վարում այն մասին, որպեսզի ռուսալեզու հեռուստաալիքի հեռարձակումն իրականացվի «Իսլամական հանրապետության ձայն»-ի (IRIB) (պետական հեռուստառադիոընկերության) կողմից»,-ասել Է դեսպանը՝ հանդես գալով միջոցառման ընթացքում, որը կազմակերպվել Էր Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից:Ռուսաց լեզվով հեռուստաալիքի ստեղծման հարցն առաջին անգամը չԷ, որ բարձրացվում Է Իրանի պաշտոնատար անձանց կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am