Անդրանիկ Քոչարյանը խոսեց բանակում սննդակարգի փոփոխության մասին

Armenpress 15:20, 9 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկինում շատ ու շատ ծնողներ ծանրոցներ էին ուղարկում իրենց զինծառայող երեխաներին, սակայն այսօր այդ խնդիրները բացակայում են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս  ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Այդ ժամանակ շատ ու շատ ծնողներ ծանրոցներ էին ուղարկում (զորանոցներ – խմբ): Բնականաբար, ամեն ընտանիքի զավակ իր ճաշակն ունի և պետք է բազմազանություն լինի նաև սննդակարգի մեջ: Դուք ծնող եք և շատ լավ գիտեք, որ ամեն երեխա ունի իր կապրիզը: Զինվորը, որը, իհարկե, արդեն երեխա չէ, բայց սննդակարգի հետ կապված խնդիրներ էր ունենում ծառայության ընթացքում: Իհարկե, այդ խնդիրները այսօր բացակայում են, որովհետև բանակում բազմազանություն կա սննդակարգի մեջ»,- ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը նաև պատասխանեց այն հարցին, թե արդյոք ներկայումս ծնողները ծանրոցներ ուղարկում են ծառայող երեխաներին.

«Ծանրոցներ որպես այդպիսին հիմա չկան: Ներքնաշորերի հետ կապված խնդիր կա ՞: Այո:  Հանձնաժողովներում այդ հարցերը քննարկվե լ ե՞ն: Այո»,- եզրափակեց Քոչարյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am