Իրաքը դադարեցնում է դեպի Բելառուս բոլոր չվերթները

Armenpress 17:07, 7 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքը դադարեցնում է դեպի Բելառուս բոլոր ուղևորափոխադրումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրաքի քաղավիացիայի վարչությունը: Թռիչքները կդադարեցվեն անորոշ ժամանակով:

Ավելի վաղ, այս տեղեկությունը հայտնել էր Իրաքում ԵՄ դեսպանը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Արդեն մի քանի շաբաթ է՝ Լիտվայի սահմանապահները հայտնում են Բելառուսից ռեկորդային թվով ապօրինի փախստականների ներհոսքի մասին: Խոսքը հիմնականում Իրաքից և աֆրիկյան երկրներից փախստականների մասին է: Բելառուսի և Լիտվայի միջոցով նրանք փորձում են հասնել դեպի Եվրոպա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am