Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր նշանակումներ է կատարել

Armenpress 19:19, 4 Օգոստոս, 2021

ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնից, օգոստոսի 15-ից ծառայության է կոչվել ԱՄՆ Արևելյան հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո։

Ըստ աղբյուրի՝ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը օգոստոսի 15-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am