Լիբանանը երեք հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Armenpress 15:33, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 4-ին Լիբանանից երեք հրթիռ Է արձակվել Իսրայել, ի պատասխան իսրայելական հրետանին կրակ Է բացել Լիբանանի տարածքի ուղղությամբ, հաղորդել Է բանակային մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեք հրթիռ Է արձակվել Լիբանանից Իսրայելի տարածք: Դրանցից երկուսն ընկել Է Իսրայելի տարածքում, մեկը չի անցել սահմանը: Ի պատասխան Իսրայելի բանակի հրետանային ստորաբաժանումները հրետակոծել են Լիբանանի տարածքը»,- ասված Է զինվորականների հայտարարության մեջ: Kan պետական ռադիոկայանի տեղեկատվությամբ՝ հրթիռակոծման հետեւանքով իսրայելական կողմից զոհեր չկան:

Ռադիոկայանը հաղորդում Է, որ այս պահին Իսրայելի վարչապետ Նավֆթալի Բենետը եւ պաշտպանության նախարար Բենի Գանցը Կնեսետում (Իսրայելի խորհրդարանում) կոնսուլտացիաներ են անցկացնում անվտանգության հարցերի շուրջը:

Kan-ը նշում Է, որ, իսրայելական գնահատումներով՝ հրթիռակծումը Լիբանանում բազավորված պաղեստինյան խմբավորումների ձեռքի գործն Է: Օգոստոսի 4-ին ավելի վաղ բանակային մամուլի ծառայությունը հայտնել Է, որ օդային տագնապի շչակները գործել են Կիրյատ Շմոնա, Քֆար Գիլադի եւ Թել Հայ բնակավայրերում, որոնք գտնվում են Լիբանանի հետ սահմանի մերձակայքում: Kan-ի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության «Երաթե գմբեթ» համակարգը գործի չի դրվել հրթիռների կալանման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am