Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում, Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին. Էմանուել Մակրոն

Armenpress 01:22, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է կորոնավիրուսի դեմ 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստան ուղարկելու որոշման մասին՝ շեշտելով, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը կատարել է հետևյալ գրառումը.

«Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում։ Համերաշխությամբ ու բարեկամությամբ ասում եմ՝ Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին։ Համավարակի դեմ պայքարելու համար Ֆրանսիան Երեւան է ուղարկում 200 հազար դեղաչափ պատվաստանյութ։ Վարակը միասին կհաղթահարենք»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am