Երաժշտություն, մեղր և հատապտուղներ, գարեջրի ու սննդի զուգակցում, խորոված. փառատոնաշատ օգոստոս

Armenpress 09:08, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի օգոստոս ամիսը խոստանում է փառատոններով ու դրական լիցքերով լի օրեր պարգևել Հայաստանի բնակիչներին և աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներին:

«Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում կարևորագույն և ամենահետաքրքիր միջոցառումների ժամանակացույցը:

Օգոստոսի 7-8-ը Սևանում կայանալու է Միջազգային երաժշտական փառատոն, օգոստոսի 14-ին Տավուշի մարզի Բերդ համայնքում կկայանա «Մեղրի և հատապտուղների» փառատոնը:

Գարեջրի սիրահարները, օգոստոսի 14-15-ը, սննդի զուգակցմամբ, կարող են վայելել խմիչքը՝ Երևանի Զաքյան փողոցում տեղակայված տաղավարներում:

Համադամասերների համար օգոստոսի 22-ը կարող է լինել անզուգական հայկական խորովածի համտեսի օր: Փառատոնը կայանալու է Լոռու մարզի Ախթալա քաղաքում:

Օգոստոսի 25-28-ին կկայանա «Գութան» ազգագրական երգի, պարի փառատոնը, իսկ օգոստոսի 15-ին էլ «Երազ» այգում կանցկացվի խաղողօրհնեքը, որի ժամանակ կլինի բուն արարողակարգը, ժողովրդական պարեր, խաղեր և կենդանի երաժշտություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am