ԱԺ-ն շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները. ՈՒՂԻՂ

Armenpress 10:06, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում են օգոստոսի 2-ին գումարված նիստի աշխատանքները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախատեսվում է, որ խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահի 3 տեղակալներին:

Նախորդ նիստում փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ էր ընտրվել Ալեն Սիմոնյանը: 

Այնուհետև խորհրդարանը կանցնի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը: Խմբակցությունները ներկայացրել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին նախաձեռնություններ: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am