Տոկիո-2020. Ըմբիշ Կարեն Ասլանյանը դուրս չեկավ ՕԽ-ի կիսաեզրափակիչ

Armenpress 08:38, 3 Օգոստոս, 2021

ՏՈԿԻՈ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը մեկնարկեց Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգում Ասլանյանը մեկնարկում հաղթեց Հունգարիան ներկայացնող Բալինտ Կորպասիին:

Երկրորդ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Եգիպտոսից Մոհամադ Էլսայեդին էր, որի հետ պայքարում Ասլանյանը պարտվեց 5:7 հաշվով:

Կարեն Ասլանյանը կարող է շարունակել պայքարը, եթե նրան հաղթած մարզիկը դուրս գա եզրափակիչ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներից Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում կպայքարի բրոնզե մեդալի համար: Իսկ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կփորձի նորից նվաճել օլիմպիական ոսկին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am