Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ՕԽ կիսաեզրափակիչում է, նա ունի առնվազն բրոնզե մեդալ

Armenpress 07:22, 3 Օգոստոս, 2021

ՏՈԿԻՈ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն օլիմպիական բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովի հետ և առավելության հասավ 5-0 հաշվով:

Բաչկովը նախորդ մենամարտերի ընթացքում հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:

Կիսաեզրափակիչի մենամարտը Բաչկովը կանցկացնի օգոստոսի 6-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am