Աջափնյակում օգոստոսի 3-ին վթարային ջրանջատում կիրականացվի

Armenpress 18:21, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված  օգոստոսի 3-ի ժամը 10.00-20.00-ը կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Նազարբեկյան, Նորաշեն և Գ-1 թաղամասեր, Սիլիկյան հին խճուղի, Բաշինջաղյան 188, 192, 196, 198 համարներ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6, 8, 10, 12 համարներ, Մելքումով 11 համար, Մազմանյան 5, 5/9 համարներ, Բեկնազարյան փողոց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am