Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանել է խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակումները

Armenpress 16:21, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակումներին:

«Ես մշտապես եղել եմ և կամ որպես լրագրողների պաշտպան, բայց լրագրողն էլ պետք է հասկանա, որ ես էլ անձնական ազատության հնարավորություն պետք է ունենամ: Մնացած հարցերը, որոնք կապված են հետագա գործունեության հետ, ճիշտ կլինի քննարկել ԱԺ ղեկավարության հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Ազգային ժողովը պետք է դառնա այն կառույցը, որը ճանապարհ է հարթելու դեպի ապագա: Նա հորդորեց ողջախոհ լինել ու գնալ այդ ճանապարհով: «Ժողովուրդը մեզնից աշխատանք է ակնկալում»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:  

Օգոստոսի 2-ին Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստի աշխատանքները լուսաբանող լրատվամիջոցները դժգոհություն էին հայտնել : Խորհրդարանի շենքում որոշ սահմանափակումներ են սահմանվել լրագրողների տեղաշարժի առնչությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am