Կալիֆոռնիայում չորս մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով

Armenpress 09:06, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս մարդ Է զոհվել օգոստոսի 1-ին Կալիֆոռնիայի հյուսիսում ուղղաթիռի կործանման հետեւանքով: 

Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Robinson R66 ուղղաթիռը վթարի Է ենթարկվել տեղական ժամանակով 13:15-ին (Երեւանի ժամանակով 00:15-ին) Սակրամենտո քաղաքից դեպի հյուսիս: Ուղղաթիռում եղել Է չորս մարդ, նրանք բոլորը զոհվել են: Պատահարի պատճառի եւ զոհվածների մասին տեղեկատվություն առայժմ չեն հայտնում:

Աղետի հանգամանքների հետաքննությամբ զբաղվում են Դաշնային ավիացիոն վարչությունը եւ ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am