Ծաղկաշեն գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Armenpress 17:37, 30 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 30-ին, ժամը 13։32-ին ահազանգ է ստացել, որ Ծաղկաշեն գյուղում այրվում է խոտի դեզ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:15-ին, մարվել՝ 14:35-ին: Այրվել է մոտ 500 հակ կուտակած անասնակեր։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am