Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սահմանին կրակը դադարեցնելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկն ընդունելու մասին

Armenpress 11:22, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ընդունել է Ռուսաստանի առաջարկը Հայաստանի հետ սահմանին կրակը դադարեցնելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց կողմից ընդունվել է ռուսական կողմի նախաձեռնությունը հայ-ադրբեջանական պետական սահմանին կրակը դադարեցնելու վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am