Տոկիոյում կորոնավիրուսով վարակման ռեկորդային քանակությամբ դեպքեր են հայտնաբերել մեկ օրում

Armenpress 13:10, 27 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի իշխանությունները, որտեղ այս պահին տեղի են ունենում ամառային Օլիմպիական խաղերը, անցած օրը հայտնաբերել են նոր կորնավիրուսով վարակման 2 848 դեպք, ինչը համապատասխան ցուցանիշի ռեկորդ Է դարձել: Այդ մասին Է վկայում հուլիսի 27-ին Տոկիոյի վարչակազմի հրապարակած վիճակագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնիայի մայրաքաղաքում նախորդ առավելագույնն արձանագրվել Է հունվարի 7-ին՝ ախտահարման 2 520 դեպք: Մինչդեռ մեկ շաբաթ առաջ տարածաշրջանում հաստատվել Էին սոսկ 1 387 վարակումներ: Բացի դրանից, Տոկիոյի 82 բնակիչ այս պահին գտնվում Է ախտահարումից հետո ծանր վիճակում:

Վերջին անգամ ծանր ախտանշերով 80 վարակվածներ մայրաքաղաքի հիվանդանոցներում եղել են մայիսի 18-ին:

Տոկիոյում հուլիսի 12-ից գործում Է արտակարգ դրության ռեժիմ՝ մայրաքաղաքի պրեֆեկտուրայում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում Է, մասնավորապես, ալկոհոլի վաճառքի արգելում հասարակական սննդի հաստատություններում եւ զանգվածային միջոցառումներ հանդիսականների մուտքի սահմանափակում: Այդ պատճառով Ճապոնիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերը հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը տեղի են ունենում առանց հանդիսականների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am