«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցումը սկսված է

Armenpress 09:20, 27 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Այն տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով: Այս մասին նախորդ աշխատանքային շաբաթվա վերջին տեղեկացրել էր Պետական եկամուտների կոմիտեն։ «ՀՀ»-ն փորձեց մանրամասներ ճշտել՝ ովքեր կարող են այս իրավունքից օգտվել, ուսանողը ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ՊԵԿ, որ դեպքերում կարող է մերժվել եկամտային հարկի վերադարձը եւ այլն։

Քանի որ հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման հարց էլ կա, մեզ հետաքրքրեց՝ ֆիզիկական անձը կարո՞ղ է միաժամանակ երկուսից էլ օգտվել՝ եւ՛ հիփոթեքայինի մասով եւ՛ ուսման վարձի փխհատուցման մասով...»։

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am