Չինաստանի Հենանի նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 51-ի

Armenpress 14:35, 23 Հուլիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հենանի կենտրոնական նահանգում հեղեղումների պատճառով զոհվածների թիվը հասել Է 51-ի, 400 հազար մարդ տարահանվել Է անվտանգ շրջաններ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին այդ մասին հայտնել Է «Հենան ժիբաո» հրատարակությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հուլիսի 23-ի կեսօրի դրությամբ ջրի հոսքերը ողողել են 44 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ: Հեղեղումներից ուղղակի տնտեսական վնասը կազմել Է 65,5 միլիարդ յուան (10,12 միլիարդ դոլար): Հուլիսի 22-ին տեղի իշխանությունները տեղեկացրել Էին 33 զոհերի մասին:Հուլիսի 16-ից Հենանի նահնգում սկսվել են սաստիկ անձրեւներ, որոնք հորդացումներ են հարուցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am