Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգ

Armenpress 12:11, 23 Հուլիս, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ոռոգման ներքին ցանցի համակարգի կառուցման աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝  ծրագրի նախնական արժեքը 25 մլն 378 հազար դրամ է, որից 16 մլն 495 հազարը հատկացնելու է պետությունը։

«Մինչ այժմ համայնքում ոռոգումն իրականացվել է բնական առուներով, ոռոգման սեզոնին ջրային կորուստները հասել են 50 տոկոսի։ Ոռոգման նոր համակարգի գործարկումը կնպաստի համայնքում գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանը, 5 հա-ից ավելի ցանքատարածքներ կդառնան ոռոգելի՝ 10 հա-ի փոխարեն կոռոգվի 15 հա։ Արդեն իրականացվել են խրամուղու փորման, ընթացքի մեջ են կիսախողովակների տեղադրման աշխատանքները։ 1 022 մ հողային առուները կփոխարինվեն մետաղական կիսախողովակներով»,-«Արմենպրես»-ին հայտնեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից:

 

Արմենուհի Մխոյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am