ԵՀ-ն ի գիտություն Է ընդունում ԱՄՆ-ի եւ Գերմանիայի համաձայնությունները «Հյուսիսային հոսք -2»-ի շուրջը

Armenpress 15:29, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հանձնաժողովը (ԵՀ) ի գիտություն Է ընդունել ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ համաձայնությունների ձեռքբերումը «Հյուսիսային հոսք – 2» գազատարի շուրջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին Բրյուսելում այդ մասին լրագրողներին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

«Եվրահանձնաժողովն ի գիտություն Է ընդունում Գերմանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածությունների համաձայնեցումը,- ասել Է նա:- Մենք դա կքննարկենք անդամ երկրների եւ հարեւան երկրների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am